Եվրոպա լիգա․ Մխիթարյանը կխաղա Միլանում

Եվրոպա լիգա․ Մխիթարյանը կխաղա Միլանում

Քիչ առաջ տեղի ունեցավ ԵՎրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը: Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Լոնդոնի «Արսենալը» որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի կպայքարի իտալական «Միլանի» հետ: Լոնդոնյան թիմն առաջին հանդիպումը կանցկացնի Միլանում: Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի մյուս զույգերն են․ «Լացիո» - «Դինամո Կիեւ» «ՌԲ Լեյպցիգ» - «Զենիթ» «Ատլետիկո» - «Լոկոմոտիվ Մոսկվա» «ԲԿՄԱ Մոսկվա» - «Լիոն» «Մարսել» - «Ատլետիկ» «Սպորտինգ» - «Վիկտորիա Պլզեն» «Բորուսիա Դորտմունդ» - «Զալցբուրգ» 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: «Միլան» - «Արսենալ»