Դանիայի հավաքականը շրջանցել է Հայաստանին

Դանիայի հավաքականը շրջանցել է Հայաստանին

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական 1-ին փուլի Բ ենթախմբում կայացել է մեկ հանդիպում: Դանիայի հավաքականը սեփական հավաքականը սեփական հարկի տակ 82:69 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Դանիան շրջանցեց Հայաստանին և դուրս եկավ առաջին հորիզոնական: Հայաստանի հավաքականը փետրվարի 25-ին հյուրընկալելու է Ալբանիային և հաղթանակ դեպքում կրկին կդառնա խմբի առաջատարը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում և սկսվելու է 19:00-ին: Մուտքն ազատ է: