Ինչու է «Արսենալից» Վենգերի «հոտը գալիս»․ Մխիթարյանի գնահատականը մարազմի խաղում

Ինչու է «Արսենալից» Վենգերի «հոտը գալիս»․ Մխիթարյանի գնահատականը մարազմի խաղում

Լոնդոնի «Արսենալը» կրկին հիասթափեցրեց երկրպագուներին: Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում «Էմիրեյթս» մարզադաշտում Արսեն Վենգերի թիմն ուղղակի ձախողվեց: Կարգով զգալի ցածր «Էսթերսունդը» գերազանցեց Լոնդոնյան թիմին խաղային գրեթե բոլոր առումներով: Ոմանք «Արսենալի» պարտությունը բացատրում են մոտիվացիայի պակասով և հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների բացակայությամբ: Ընդունենք սակայն, որ «Արսենալի» կալիբրի թիմն այսպես ասած իրավուք չունի նա մանավանդ սեփական հարկի տակ նման ֆուտբոլ ցուցադրելու: Որպեսզի ավելի պատկերավոր լինի տեղի ունեցածը, նշենք, որ «Էսթերսունդի» հիմնական թիմի 24 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում 12․5 միլիոն եվրո: «Արսենալի» հիմնական թիմի 24 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 492․5 միլիոն եվրո: Կարծում ենք մեկնաբանությունն ավելորդն է: Թեկուզ երրորդ կազմով «Արսենալը» պետք է հաղթեր «Էսթերսունդին»: Եվրագավաթների խաղարկություններում շատ են դեպքերը երբ ոչ այնքան կարևոր խաղերում հայտնի թիմերը ելույթ են ունենում ոչ հիմնական կազմով: Խաղալու հնարավորություն ստացած ֆուտբոլիստները սովորաբար դաշտում իրենց չեն խնայում աչքի ընկնելու և մարզչի ուշադրությունը գրավելու համար: «Արսենալի» խաղացողների մոտ չկար ձգտում, հաղթելու ցանկություն: «Արսենալի» ֆուտբոլիստները խաղում էին, խաղալու համար: Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է մարզադաշտ եկած և ընդհանրապես հանդիպմանը հետևող երկրպագուների նկատմամբ: «Ավելորդ ինքնավստահությունը խանգարեց մեզ: «Առաջին կեսում խնդիրներ էին ծագում արագ գրոհների և գոլային պահեր ստեղծելու հետ: Առաջին խաղից հետո շատ հանգիստ էինք և չէինք կարողանում կենտրոնանալ: Կարծում եմ երկրորդ խաղակեսում ամեն ինչ կարգին էր: Կարող էինք մի քանի գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Խաղի թելը մեր ձեռքում էր և վերահսկում էինք խաղի ընթացքը: «Արսենալը» մրցակցի դարպասին մոտենալու լուրջ կրեատիվ որոշումներ չուներ, այդ պատճառով դրական արդյունքի չհասանք: Երբ կորցնում էինք գնդակը, ազատ տարածություններ էինք տալիս մրցակցին: Ամեն դեպքում պետք է ընդունենք, որ, առաջացած խնդիրներին լավ արձագանքեցին և գերազանց աշխատանք կատարեցինք խաղադաշում: Մենք ամեն ինչ արեցինք այս փուլի արգելքը հաղթահարելու համար»,- խաղից հետո ասել է Արսեն Վենգերը: Եթե «Արսենալի» գլխավոր մարզիչը փաստում է, որ իր ֆուտբոլիստները «Էսթերսունդի» դեմ գերազանց աշխատանք են կատարել, ապա կաելի է պատկերացնել ինչիպիսի պատկեր կլինի եթե լոնդոնյան թիմի խաղացողները ոչ թե գերազանց, այլ լավ կամ բավարար աշխատանք կատարեն: «Արսենալի» երկրպագուները կրկին անգամ խիստ քննադատության են ենթարկել Վենգերին: «Նույնիսկ ամենավատ երազում դժվար էր պատկերացնել, որ կպարտվենք գաճաճ մրցակցից: «Արսենալի» խաղերն այլևս անհնար է դիտել: Դա մառազամի խաղ էր: Հոգնել ենք արդեն: Մեր սիրելի թիմից մարազմատիկ Վենգերի «հոտն է գալիս»: Իսկ թե ինչում է «Արսենալից» գարշահոտ գալիս առաջին հերթին գիտեն ակումբի սեփականատերերը: Թիմը կործանվում է, իսկ պնդաճակատ մարզիչը չի հեռանում: Արդեն իսկ կարելի է շնորհավորել «Մանչեսթեր Սիթիի», քանզի Լիգայի գավաթի եզրափակչում ջախջախելու են «Արսենալին»: Ամոթ է, եկեք սթափվենք և փրկենք «Արսենալը» Վենգերից»,-իր միկրոբլոգում գրել է «Արսենալի» երկրպագու @mcbrаyan-ը: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա մեր ֆուտբոլիստը, չնայած ակտիվ գործողությունների՝ աչքի չընկավ կառուցողական և դիտարժան խաղով: Հեղինակավոր «Whoscored»-ի վիճակագրական տվյալների համաձայն ողջ հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլիստը ոչ մի հարված չի կատարել դարպասին: Մխիթարյանը ընդհանուր առմամբ կատարել է 53 փոխանցում, որոնցից միայն 63 տոկոսն է ճշգրիտ եղել: Whoscored»-ը Մխիթարյանին միջինից էլ ցածր գնահատական է տվել: Մասնավորապես մեր կիսապաշտպանը ստացել է 6․6 բալ: «Արսենալի» մեկնարկային կազմից Մխիթարյանից ավելի ցածր գնահատականի են արժանացել միայն Ուիլշերն ու Մայթլանդ-Նիլսը: Շարունակ տեղաշարժվելով խաղադաշտում՝ Մխիթարյանը հազվադեպ էր իր վրա վերցնում խաղը, չնայած որ մրցակիցը թույլ էր և պաշտպանությունում սխալներ էր թույլ տալիս: Հայտնվելով նպաստավոր դիրքում մեր խաղացողը նախընտրում էր փոխանցում կատարել: «Արսենալի» հարձակման գծի մյուս խաղացողները Ուելբեքն ու Իվոբին չէին նկատում կամ չէին ցանկանում նկատել Մխիթարյանին և փորձում էին հաջողության հասնել անհատական խաղով: Ինչևէ, երկու օր անց «Ուեմբլի» մարազդաշտում «Արսենալը» Անգլիայի Լիգայի գավաթը կվիճարկի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Վերջինի հետ Վենգերի թիմը կխաղա նաև մարտի 1-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում: