Մխիթարյանը մասնակցեց  «Արսենալի» դժգույն և անատամ խաղին

Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» դժգույն և անատամ խաղին

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» մարզադաշտում 1։2 հաշվով զիջեց շվեդական «Էսթերսունդին»: Արսեն Վենգերի թիմը ցուցադրեց դժգույն և անատամ ֆուտբոլ։ Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը։ «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակում է։