Հայտնի են կյանքի ամենաերկար տևողությամբ աշխարհի 5 վայրերը

Հայտնի են կյանքի ամենաերկար տևողությամբ աշխարհի 5 վայրերը

Հայտնի են կյանքի ամենաերկար տևողությամբ աշխարհի 5 վայրերը։ Առաջին տեղում ճապոնական Օկինավա կղզին է։ Այնտեղ բնակչության 100 հազար հոգու հաշվով մոտ 60 մարդ հատում է 100-ամյակի շեմը։ Տեղացիների երկարակեցության հնարավոր պատճառներից է գյուղատնտեսությունը, որը նպաստում է աշխույժ կենսակերպին, մեծ քանակությամբ ծովամթերքի և առանց քիմիկատների աճեցված բանջարեղենի օգտագործումը, ցածր կալորիականությամբ սննդակարգը և սնվելու առանձնահատուկ փիլիսոփայությունը, որը կայանում է 80 տոկոսով կշտանալու, այլ ոչ թե գերսնվելու մեջ։ Related image Երկրորդ տեղում Սարդինիան է։ Այնտեղի բնակիչներն ունեն լավ գենետիկա և հիանալի առողջություն՝ շնորհիվ միջերկրածովյան դիետայի։ Image result for sardinia Երրորդ տեղում Կալիֆորնիայի Լոմա Լինդա քաղաքն է։ Քաղաքի բնակիչների մեծ մասը 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցու ծխականներն են։ Նրանք պահպանում են առողջ կենսակերպի հստակ կանոններ, չեն օգտագործում ալկոհոլ, նիկոտին և նույնիսկ միս։ Ուտում են շատ ընկուզեղենը, խմում շատ ջուր և կանոնավոր զբաղվում սպորտով։ Image result for loma linda california Կոստա Ռիկայի Նիկոյա թերակղզու բնակիչները երկարակեցությամբ չորրորդ տեղում են։ Նրանք սնունդ են պատրաստում հիմնականում բաց կրակի վրա, ավանդական կերակուրները պարունակում են մեծ քանակութjամբ եգիպտացորեն։ Մեծ է նաև մրգերի և հատիկավոր բույսերի օգտագործումը։ Related image Հնգյակը եզրափակում է հունական Իկարիա կղզին։ Էգեյան փոքր կղզու բնակիչները 2.5 անգամ ավելի հաճախ են հասնում 90 տարեկանի, քան եվրոպացիներն ընդհանուր առմամբ։ Տեղի բնակչությունը քիչ է հակված բազմաթիվ տարիքային հիվանդությունների։ Image result for greece ikaria