Ստոլթենբերգ. Թուրքիային դժվար կլինի ռուսական C-400–ները ինտեգրել ՆԱՏՕ–ի համակարգում

Ստոլթենբերգ. Թուրքիային դժվար կլինի ռուսական C-400–ները ինտեգրել ՆԱՏՕ–ի համակարգում

Թուրքիային դժվար կլինի ինտեգրել ռուսական զենիթային C-400 հրթիռները ՆԱՏՕ–ի հակաօդային պաշտպանության համակարգում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը՝ Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ «Իհարկե, ամեն պետություն ինքն է որոշում, թե ՀՕՊ ինչ համակարգ գնի։ Սակայն ՆԱՏՕ–ի համար կարևոր է, որ հետո այն ինտեգրվի ալյանսի ՀՕՊ համակարգում»,– հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հաղորդել էր, որ Անկարան Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել C-400 համակարգերի ձեռք բերման վերաբերյալ և արդեն կանխավճար է արել։ ՆԱՏՕ–ն զգուշացրել էր Թուրքիային ռուսական C-400-ի ձեռք բերման կապակցությամբ, նշելով, որ Թուրքիան, ով Ալյանսի անդամ է հանդիսանում, պետք է պատրաստ լինի «հետևանքներին»։