Հոտը հասավ Տարոն Մարգարյանին նոր խնդիրը լուծում ստացավ. Նուբարաշենում գարշահոտի դեմ խողովակներն այսօր պահեստավորեցին

Նուբարաշենի տարածքում տարիներ շարունակ բնակիչները ստիպված շնչում են կալանավայրի կոյուղու տհաճ ու անտանելի հոտը։ Երեկ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջուրը հասցրել էին Երևանի ավագանու նիստ, փորձելով նիստի անդամներին այդ կերպ իրազեկել տեղի իրավիճակի մասին։ Այդ ամենը ավարտվեց միջադեպով։ Հանրապետականի ավագանու անդամների ու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրշմշտոց սկսվեց։ Հանրապետականները նիստերի դահլիճից քաշելով` դուրս հանեցին ընդդիմադիր խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին։ Տեղի ունեցածը արժանացավ մի շարք քաղաքացիների քննադատություններին։ Ի զարմանս տեղի բնակիչների` «Երկիր ծիրանիի» այդ քայլը տվեց իր արդյունքը։ Նուբարաշենում հաջորդ օրվանից մեկնարկեց շինարարական աշխատանքները, սակայն ոչ թե արդարադատության նախարարության աջակցությամբ, այլ թաղապետարանի։ Բնակիչների խոսքով՝ քանի որ կոյուղաջուրը կալանավայրից է հոսում, այդ մասին պարտավոր է հոգա համապատասխան նախարարությունը, սակայն նրանք պնդում են թե խողովակներ փոխելու համար ֆինանսական միջոցներ չկան... Մանրամասները՝ տեսանյութում։