ԱՄՆ–ն նոր միջուկային զենք է մշակում

ԱՄՆ–ն նոր միջուկային զենք է մշակում

ԱՄՆ–ում սկսել են փոքր հզորության միջուկային ռումբի մշակումը, որը կկիրառվի երկրներին զսպելու համար, որոնք կարող է նման զենք օգտագործեն։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը՝ Սպիտակ տանը տված մամուլի ասուլիսի ժամանակ; «Մենք կարծում ենք, որ որոշ երկրներ կարող է ենթադրեն, որ եթե իրենք օգտագործեն փոքր հզորության ռումբ, ապա մենք դրան չենք պատասխանի շատ հզոր ռումբով»,– ասել է նա։ Նա ընդգծել է, որ փոքր հզորության ռումբի ստեղծման դեպքում խոսքը գնում է հենց միայն այն պետություններին զսպող գործոնի մասին, որոնք կարող է միջուկային զենք կիրառեն։