Սաուդյան ցեղերի տղամարդիկ երբեք չեն տեսնում իրենց կանանց դեմքը

Սաուդյան ցեղերի տղամարդիկ երբեք չեն տեսնում իրենց կանանց դեմքը

Սաուդյան Արաբիայի հարավային մի քանի ցեղերի տղամարդիկ երբեք և ոչ մի դեպքում իրավունք չունեն տեսնելու սեփական ընտանիքի կանանց դեմքը, այդ թվում՝ սեփական կանանց։ Այստեղ նույնիսկ կանայք իրավունք չունեն տեսնելու մեկը մյուսի դեմքը: «Այս ցեղերում ոչ մեկին թույլ չեն տալիս, նույնիսկ հարազատներին, ամուսիններին և այլ կանանց տեսնել կանացի դեմքեր, հակառակ դեպքում նրանց միջև թեժ վեճ կբռնկվի»,– ասվում է Mashregh գործակալության հաշվետվության մեջ։ Չորս տարի ամուսնացած տղամարդը, ով երեք երեխաների հայր է, պատմել է լրագրողներին. «Մի անգամ ես տեսա իմ կնոջ դեմքը, նա ինձ մեղադրեց ավանդույթը խախտելու մեջ և դիմեց ամուսնալուծության»։ Մեկ այլ տղամարդ պատմել է, որ երբ իր կինը զոհվել է ավտովթարից, նա չի կարողացել գնալ հիվանդանոց նրա դիակը ճանաչելու, քանի որ նրան դեմքով չէր ճանաչում։