Կովկասի մահմեդականների վարչության նախագահը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը՝ կոչ անելով ընտրել Իլհամ Ալիևին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը՝ կոչ անելով ընտրել Իլհամ Ալիևին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկել Իլհամ Ալիևի օգտին, ինչը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած Ադրբեջանի «Սպիտակ կուսակցության» նախագահ Թուրալ Աբբասլին, մեկնաբանելով Փաշազադեի կոչը, նշել է, որ օրենքն արգելում է կրոնական անձանց և կազմակերպությունների միջամտությունը քաղաքական գործընթացներին, քանի որ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է: Աբբասլին հայտնել է, որ իր գրասենյակը պաշտոնական բողոք է ներկայացնելու Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով: