Աբեն և Թրամփը հաստատել են ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու որոշումը

Աբեն և Թրամփը հաստատել են ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու որոշումը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը: Ընդգծվում է, որ երկու երկրների առաջնորդները վերահաստատել են ԿԺԴՀ-ի նկատմամբ առավելագույն մակարդակի ճնշում գործադրելու ջանքերի հետևողականությունը, որպեսզի վերջինս հրաժարվի իր միջուկային ծրագրի հետագա զարգացումից: «Քննարկել ենք մեր հետագա գործողությունները՝ ուղղված Հյուսիսային Կորեայի ապակառուցողականության դեմ»,- ասել է Աբեն: Ճապոնիայի կառավարության ղեկավարը վերջին օրերին բազմիցս հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի ԿԺԴՀ-ին ճնշելու ջանքերը, քանի դեռ Փհենյանը չի հրաժարվել իր միջուկային ծրագրից զարգացումից: