Թրամփի փաստաբանը պոռնոդերասանուհուն վճարել է 130 հազար դոլար

Թրամփի փաստաբանը պոռնոդերասանուհուն վճարել է 130 հազար դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին իր գրպանից վճարել է խոշոր գումար, որն այնուհետև չի փոխհատուցվել։ Փաստաբանը հաստատել է, որ անձնական միջոցներից վճարել է նրան 130 հազար դոլար։ Քլիֆորդն ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփի հետ ինտիմ կապի մեջ մտնելու մասին։ Քոենը հայտնել է, որ վճարումը եղել է օրինական և կապված չի եղել Թրամփի նախընտրական արշավի հետ։ Այն մասին, թե ինչու է վճարել այդ գումարը, փաստաբանը չի հայտնել։ Stephanie Clifford, also known by her stage name Stormy Daniels, during an interview.
(YouTube) Հունվարի կեսերին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն պոռնոդերասանուհու հետ Թրամփի ենթադրյալ արտաամուսնական կապի մասին, որն իբրև տեղի էր ունեցել 2006 թվականի հուլիսին։ Հունվարի վերջին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ 2016 թվականին Քոենը վճարել է նրան 130 հազար դոլար՝ տեղեկությունը չհրապարակելու համար, սակայն փաստաբանը հերքել էր այդ փաստը։