Ճապոնիայում Սիրիահարների օրվան ընդառաջ տղամարդկանց սովորեցրել են խիզախ լինել

Ճապոնիայում Սիրիահարների օրվան ընդառաջ տղամարդկանց սովորեցրել են խիզախ լինել

Ճապոնիայում Սիրահարների օրվան ընդառաջ տղամարդկանց սովորեցրել են խիզախ լինել: Սիրախաղի և հոգածության դասեր տղամարդկանց համար անցկացվել են փողոցում, կանանց ծաղիկեր են նվիրվել։ Փետրվարի 14-ից առաջ Ճապոնիայում անցկացվել է արտասովոր ակցիա։ Ճապոնացիներին կնամեծարություն սովորեցնելու պատասխանատվությունը ստանձնել է տեղի երաժշտական խմբերից մեկը։ Ինչպես պարզվել է՝ Ճապոնիայում կանանց ծաղիկեր նվիրելը հազվագյուտ երևույթ է։ Ճապոնացի տղամարդիկ պատմականորեն շատ ամաչկոտ են։ «Մենք ցանկանում ենք փոխել դա»,-նշել է ակցիայի կազմակերպիչը։ Ճապոնուհիները փետրվարի 14-ին նվերների չեն սպասում, քանի որ դա երկրում զուտ տղամարդկային տոն է։ Ավանդաբար այդ օրը կանայք տղամարդկանց տալիս են նվերներ և շոկոլադ, ինչպես նաև խոստովանում իրենց զգացմունքները։ Իսկ ահա մարտի 14-ին տղամարդիկ են կանանց նվերներ մատուցում՝ զարդեր, ներքնազգեստ և զեֆիր։