Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է. Թիլերսոն

Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է. Թիլերսոն

ԱՄՆ-ը և Թուրքիան պետք է քննարկեն միմյանց միջև համագործակցության շարունակման ուղիները, Սիրիայում երկու երկրների նպատակները համընկնում են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է թուրքական NTV-ն։ «Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը, մեզ համար շատ կարևոր գործընկեր տարածաշրջանում։ Մեզ անհրաժեշտ է գտնել աշխատանքը մեկ ուղղությամբ շարունակելու միջոց, մենք ձգտում ենք Սիրիայում միևնույն արդյունքներին»,-հայտարարել է դիվանագետը մամլո ասուլիսի ժամանակ, որը կայացել է նրա՝ Հորդանան այցի շրջանակում։