Ավստրիացի թոշակառուի պահարանում հայտնաբերվել է Կլիմտի նկարը

Ավստրիացի թոշակառուի պահարանում հայտնաբերվել է Կլիմտի նկարը

Ավստրիայում թոշակառու կինը մինչ մահը պահպանել է նկարիչ Գուստավ Կլիմտի էսքիզը, որը կորած է համարվել։ Ողջ ժամանակ, երբ Կլիմտի աշխատանքը կորած է համարվել, այն գտնվել է կնոջ մոտ՝ արկղի մեջ։ Հաղորդվում է, որ կինը Լինց քաղաքում՝ Ժամանակակից արվեստի թանգարանում աշխատել է որպես քարտուղար։ 1977 թվականին նա թոշակի է անցել։ Էսքիզը թանգարանին էր փոխանցվել դրա սեփականատեր Օլգա Եգերի ժառանգների կողմից 1951 թվականին, սակայն երբ նրանք ցանկացել են այն վերադարձնել, այդ ժամանակ էլ կորուստն ի հայտ է եկել։ Մահացած կնոջ փաստաբանը նշել է, որ համաձայն նրա ցանկության՝ նկարը փոխանցվել է քաղաքային վարչակազմի տնօրինմանը։