Թոշակառու կինը երիկամ է նվիրել ամուսնուն Սուրբ Վալենտինի օրվա առիթով

Թոշակառու կինը երիկամ է նվիրել ամուսնուն Սուրբ Վալենտինի օրվա առիթով

Ավստրալացին Սուրբ Վալենտինի օրը կնոջից որպես նվեր ստացել է երիկամ։ Այս մասին հայտնում է ABC New-ը։ 2005 թվականին Դևիդ Սանտամարիայի մոտ ախտորոշել էին հազվագյուտ հիվանդություն՝ IgA-նեֆրիտ։ Անցած տարվա մարտին բժիշկները նախազգուշացրել էին տղամարդուն, որ նրա մոտ երիկամային անբավարարությունը հասել է այն աստիճանի, որի ժամանակ անհրաժեշտ է կա՛մ երիկամի փոխպատվաստում, կա՛մ դիալիզ։ Composite image of Maureen and David Santamaria recovering in their hospital beds. Նրան օգնության է եկել կինը՝ Մորինը, ով նրա հետ ապրել է 40 տարի։ 9 ամիս տևած փորձաքննություններից հետո վիրահատությանը հավանություն է տրվել։ Երեքշաբթի նրանից վերցրել են մի երիկամն ու 20 րոպե անց փոխպատվաստել Դևիդին։ Ավստրալացին լրագրողներին խոստովանել է, որ դժվարանում է պատասխան նվերի ընտրության հարցում։ Նա հույս ունի ապաքինումից հետո կնոջ հետ արտերկիր ուղևորվել։ «Նա միշտ ցանկացել է նայել Կանադայի քարքարոտ լեռներին։ Այժմ դա տարբերակ է»,-ասել է նա։