ԱՄՆ-ում թռիչքի ժամանակ Boeing-ի շարժիչի երեսապատման ծածկը տարանջատվել է

ԱՄՆ-ում թռիչքի ժամանակ Boeing-ի շարժիչի երեսապատման ծածկը տարանջատվել է

United Airlines-ի ուղևորները նկարահանել են, թե ինչպես է թռիչքի ժամանակ Boeing-ի շարժիչի երեսապատման ծածկը թռնում։ Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հոնոլուլուում այն բանից հետո, երբ աջ շարժիչի ծածկը տարանջատվել է, հայտնում է CNN-ը։ https://www.youtube.com/watch?v=CWeTXgKlOkE Ինքնաթիռը, որում գտնվել է 363 ուղևոր և անձնակազմի 10 անդամ, թռիչք է կատարել Սան-Ֆրանցիսկոյից։ «Ամենասարսափելի թռիչքն իմ կյանքում»,- Twitter-ում գրել է ուղևորներից մեկը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։