Մակրոնը նախաձեռնում է Ֆրանսիայում համընդհանուր զինապարտության վերադարձ

Մակրոնը նախաձեռնում է Ֆրանսիայում համընդհանուր զինապարտության վերադարձ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է երկրում վերադարձնել համընդհանուր զինապարտությունը։ Նախագահը կարծում է, որ բոլոր երիտասարդ ֆրանսիացիները պետք է զինվորական նախապատրաստություն անցնեն, որը կտևի 3-6 ամիս։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է համապատասխան օրինագիծը խորհրդարանի դիտարկմանը ներկայացնելիս, որը ծրագրված է այսօր։ «Խոսքը զորանոցներում գտնվելու զանգվածային վերածննդի մասին չէ»,-վտահեցրել է նախագահը։ Նրա խոսքով՝ ապագա ծառայությունը կլինի պարտադիր և կտևի 3-6 ամիս։ Նախագահը նշել է, որ պարտադիր զինվորական պարտքը կլինի բոլորի համար «համընդհանուր» և զգալի ազդեցություն կունենա ազգի միասնության, երիտասարդների համար ընդհանուր ուղենիշների սահմանման համար։ Ընդհանուր զինապարտության վերադարձը եղել է Մակրոնի նախընտրական խոստումներից մեկը։ Ինչպես հայտնի է՝ Ֆրանսիայում պարտադիր զինվորական ծառայությունը չեղարկվել է 20 տարի առաջ՝ նախագահ Ժակ Շիրակի օրոք։