ԱՄՆ-ում Թրամփի պատճառով զենքի հայտնի արտադրողը սնանկացել է

ԱՄՆ-ում Թրամփի պատճառով զենքի հայտնի արտադրողը սնանկացել է

Զենք արտադրող ամերիկյան Remington ընկերությունը հայտարարել է սնանկության մասին՝ վաճառքի անկման պատճառով, որն առաջ է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ զենքի տնօրինմանը կողմ քաղաքականությունից։ Այս մասին ասվում է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում։ Նշվում է, որ ընկերությանը հաջողվել է համաձայնության գալ վարկատուների հետ բիզնեսի վերակառուցմանն աջակցելու շուրջ։ Նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք դիտվել է զենքի վաճառքի այսպես կոչված «ոսկե դարաշրջան», որը փոխվել է շուկայում անկմամբ։