ԱՄՆ հետախուզությունը Սիրիայի քուրդ գրոհայիններին ճանաչել է ահաբեկիչներ

ԱՄՆ հետախուզությունը Սիրիայի քուրդ գրոհայիններին ճանաչել է ահաբեկիչներ

ԱՄՆ հետախուզությունը ճանաչել է, որ YPG կազմակերպությունը, որն իբրև թե պաշտպանում է Սիրիայի քրդերի իրավունքները, հանդիսանում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված PKK-ի ճյուղավորում։ Այս մասին ասվում է ազգային հետախուզության ղեկավար Դանիել Քոութսի զեկույցում, որը ներկայացվել է ԱՄՆ Սենատին, որտեղ YPG-ն անվանվել է «PKK –ի աշխարհազոր Սիրիայում»։ Զեկույցի բաժնում, որը վերաբերվում Սիրիայում իրավիճակին, ասվում է, որ YPG-ն, ըստ ամենայնի, կձգտի ինքնավարության ստեղծման, ինչին խոչընդոտում են Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Այսպիսով՝ փաստաթղթում բացահայտ ասվում է այն մասին, որ YPG-ն հանդիսանում է PKK-ի ճյուղավորում Սիրիայում։ Հատկանշական է, որ զեկույցի հեղինակը ճանաչում է Սիրիայում ինքնավարության ստեղծման կազմակերպության ձգտումը։