Նկարահանման ժամանակ ալիքը ժայռից գցել է ամերիկացի ֆոտոմոդելին

Նկարահանման ժամանակ ալիքը ժայռից գցել է ամերիկացի ֆոտոմոդելին

Արուբում կատարվող նկարահանումները մոդել Քեյթ Ափթոնի համար քիչ Էր մնում լուրջ վնասվածքներով ավարտվեր. ամերիկուհուն տապալել Է հետեւից եկող ալիքը: Ինչպես նշվում Է հոլովակին կից գրառման մեջ, աղջիկը մասնակցում Էր Sports Illustrated հանդեսի համար կատարվող նկարահանմանը: Ափթոնը կեցվածք Էր ընդունել լուսանկարչի առջեւ՝ կանգնելով Կարիբյան ծովի ոչ մեծ ժայռի վրա: «Իմ տեսակետից ալիքն այնքան մեծ չԷր թվում, բայց այն հարվածեց ուղիղ ժայռին: Ինձ դուր եկավ նկարահանման մտահղացումը, բայց հենց որ ես մագլցեցի այնտեղ եւ ցած նայեցի, թվաց, որ այդ ամենը վատ կվերջանա»,-պատմել Է Ափթոնը: Ալիքի հարվածից մոդելն ընկնում Է ջուրը: Նրա խոսքով՝ ընկնելուն նաեւ նպաստել Է կիսաշրջազգեստը, որը չափազանց ծանր Էր: Ասիստենտներն օգնել են աղջկան ոտքի կանգնել, ինչից հետո նկարահանումը շարունակվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: