Հայաստանն այնքան հյուրընկալ երկիր է, որ մեզ իր գիրկն է առնում. «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես»-ը՝ Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կբացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով ցուցահանդեսը, որին կմասնակցեն արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից: Մեկնարկի մասին հայտարարվեց  այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեֆանո Ապուցցոն, «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն և ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը: