Վարկային պայմանների բարելավում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում

Վարկային պայմանների բարելավում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, վերանայելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքներն, առաջարկում է բոլոր առկա և պոտենցիալ հաճախորդներին այսուհետ օգտվել առավել բարելավված պայմաններից, մասնավորապես՝ «Առանց գրավ վարկ»-ից, «Ոսկյա իրերի գրավադրմամբ» վարկից, «Աշխատավարձային» վարկային գծից, «Ակնթարթ» առևտրային վարկից և այլ վարկատեսակներից: Նոր պայմաններով ֆինանսավորում կարող են ստանալ ինչպես անհատ սպառողներն, այնպես էլ իրավաբանական անձինք: Անհատական և բիզնես վարկավորման նոր սակագներն արդեն ուժի մեջ են և ներկայացված են բանկի կայքէջում՝ սակագներ և վարկերի պայմաններ բաժիններում: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է ևս մեկ անգամ ծանոթանալ գործող վարկատեսակների բարելավված պայմաններին, և ընտրել Ձեզ համար ամենահարմար ֆինանսավորման տարբերակը: Հիշեցնենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաճախորդի գտնել իր պահանջմունքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտ կամ ծառայություն: