Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի

Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենայով մուտք գործել քաղաքապետարանի ծառայողական ավտոկայանատեղի։ Տարածքը հսկող ոստիկանները նշեցին, որ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ այդ համարանիշներով մեքենան հանված է իրենց ցուցակից և չի կարող կայանվել քաղաքապետարանի ծառայողական կայանատեղիում։ Զարուհի Փոստանջյանը և անագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ փորձում էին բանակցել և հասկանալ այդ կամայկան որոշման պատճառը, սակայն ապրդյուն։ Քաղաքապետարանից անգամ Ճանապարհային ոստիկաններ կանչեցին, որպեսզի մեքենան հեռացնեն տարածքից, սակայն Փոստանջյանը հրաժարվեց ենթարկվել նրանց ներկայացրած պահանջին։ Եվ Զարուհի Փոստանջյանը, և Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ այսօրվա որոշումը անմիջականորեն կապված է երեկվա՝ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ, սակայն չթույլատրել ծառայողական մեքենան կայանել կայանատեղիում, ապօրինի որոշում է, քաղաքական հետապնդում։ «Քաղաքապետարանի կայանատեղին իրենց հոր դուքյանը չի, որ որոշեն, ով կանգնի, ով ոչ»,-նշեց Սիմոնյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում