Կեցցե այդ հերոսուհի հայուհին․ Ինչքան ուզում խփում են, ում ուզում խփում են. Պավել Մանուկյան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով արտագնա դատական նիստը հետաձգվեց  փաստաբանների գործադուլի պատճառով: Հայտարարությամբ հանդես եկավ նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, իր զորակցությունը հայտնելով ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին. «Կեցցե՛ այդ հերոսուհի հայուհին: Այն ինչի մենք ականատես եղանք դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ այս իշխանությունը ոչ մի օրենքի սահմաններում չի գործում, օրենքը գործում է իրենց համար՝ ինչքան ուզում խփում են, ում ուզում խփում են: Հետեւաբար, խոսել այստեղ արդարադատությունից, դա ես համարում եմ անհեթեթություն»,- ասաց Մանուկյանը: