Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ և կարևոր աշխատանք եք ծավալում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: