Փիար կամպանիայի երկրորդ եզրափակիչ փուլն է գալիս․ կարող են լինել ֆորս-մաժորներ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է: Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ինքը նշել է, որ ամեն ինչ կախված է ժողովրդի մասնակցությունից և փաստացի ակնարկել է, որ իրենք կարող են սպասարկել այդ շարժումը, այդ դիմադրությունը, եթե այն լինի: Քաղաքագետի խոսքերով՝ «Ելք»-ն իր վերջին միջոցառումների անցկացման ժամանակ տեսավ, որ հանրային մասնակցությունն այս պահին ցածր մակարդակի է, և նաև կա անվստահություն քաղաքական ուժերի նկատմամբ, նոր ձևաչափերի ստեղծման անհրաժեշտություն կա, բայց այդ պայքարի այդ նոր ձևաչափը չի գտնվում: Բանավեճը, թե ինչպես պետք է ակտիվացնել հանրությանը, մինչև այժմ շարունակվում է: «Բնակչության 40 տոկոսը չի մասնակցում ընտրություններին, չի պաշտպանում իշխանություններին, հակառակ դեպքում կհեշտացներ իշխանության ջանքերը, քվեարկողների կեսից ավելին է քվեարկում իշխանության օգտին՝ կեղծիքների և այլ մախինացիաների հաշվին»,- ասաց քաղաքագետը: «Ամենակարևորն այն է, որ ըստ էության որևէ բան չի փոխվել, դժգոհությունը մնացել է և այն ցանկացած պահի կարող է դուրս գալ»,- եզրափակեց Էդգար Վարդանյանը: Ամբողջությամբ՝ տեսանյութում: