Իսրայելի արդարադատության նախարարը աջակցում է ռասսայական հիգիենայի մասին օրենքին

Իսրայելի արդարադատության նախարարը աջակցում է ռասսայական հիգիենայի մասին օրենքին

Իսրայելը պետք է պաշտպանի հրեական մեծամասնությանը նույնիսկ մարդու իրավունքների հաշվին, համոզված է երկրի արդարադատության նախարար Այելե Շակեդը: Այս մասին նա հայտարարել է իր ելույթում,պաշտպանելով օրինագիծը, որը առաջին անգամ իրավաբանորեն Իսրայելի պետությանը կտա «հրեա ժողովրդի ազգային տան» կարգավիճակ: Ավելի վաղ նման օրենքներ ընդունվել են միայն նացիստական Գերմանիայում և նրա արբանյակներում: Սակայն նախարարի համար այս նմանությունը խնդիր չի հանդիսանում: Իսրայելը պետք է աջակցի ինչպես հրեա մեծամասնությանը, այնպես էլ՝ դեմոկրատիային,- վստահ է նախարարը: Ընդ որում, նրա կարծիքով, պետության հրեական բնույթը պահպանելը կարող է մարդու իրավունքների ոտնահարման գնով լինել: «Իսրայելը հրեական պետություն է, այլ ոչ թե բոլոր ժողովուրդների պետություն, այսինքն բոլոր քաղաքացիների համար հավասար իրավունքները նույնական չեն ազգային իրավունքների հետ»,- վստահ է նախարարը: