Բլոգերների զույգը, ում հղիությանը հետևում էին միլիոնավոր մարդիկ. Նա այլևս մեզ հետ չէ

Ամուսինները, ովքեր YouTube-ում իրենց բլոգն են վարում, տեսահաղորդագրություն են հրապարակել, որտեղ խոստովանել են, որ Կատերինա Գերուն-Տկաչենկոն կորցրել է երեխային: Բլոգերները ողբերգության պատճառը չեն նշել և զգուշացրել են, որ դադարեցնում են նկարահանումները: Բացի այդ, դրա մասին Կատյայի և Իվանի ոչ բոլոր բարեկամները գիտեն: Կատերինայի հղիության մասին բլոգերները հայտարարել էին երկու ամիս առաջ: Միլիոնավոր մարդկանց աչքի առաջ նրանք ապագա երեխայի համար շորեր, սայլակ և մահճակալ էին ընտրում: Նրանց նվերներ էին ուղարկում բաժանորդները, և ոչ ոքի մտքով էլ չէր անցնում, որ կարող է հղիությունը ընդհատվել: Կատյան ու Վանյան ապրում են Բարսելոնայում և զուգահեռ մի քանի բլոգ են վարում: Նրանց՝ Katy LifeBlog ալիքին 1.8 միլիոն մարդ է բաժանորդագրված:   https://www.youtube.com/watch?time_continue=109&v=X5yvFkGwAyg