Նաոմի Քեմփբելը, Քենդալ Ջեներն ու Կայա Գերբերը միասին զվարճացել են գիշերային ակումբում

Նաոմի Քեմփբելը, Քենդալ Ջեներն ու Կայա Գերբերը միասին զվարճացել են գիշերային ակումբում

Նյու Յորքում նորաձևության շաբաթի շրջանակներում երեկո է կազմակերպվել, որը նվիրված էր Jimmy Choo և Off White բրենդերի համագործակցությանը: Համագործակցության արդյունքները տեսնելու էին եկել մոդելային բիզնեսի վառ աստղերը: 22-ամյա Քենդալ Ջեները եկել է վառ կոստյումով: Նրա հագուստը ծաղկավոր պրինտով էր՝ Off White 2018 գարուն-ամառ նոր հավաքածուից: Հյուրերի թվում էր նաև 47-ամյա Նաոմի Քեմփբելը, ով երեկոյի համար կիսաթափանցիկ ժանյակավոր տոպ և մարմնագույն, ասիմետրիկ կոստյում էր ընտրել: Կայա Գերբերը որոշել էր բարդ կերպար չընտրել այս անգամ և պարզապես սև total look էր հավաքել՝ սպորտ-շիկ ոճում: Սևի վրա էր շեշտը դրել նաև երիտասարդ մայրիկ, 30-ամյա Ռոզի Հանինգտոն-Վայթլին: