Ինչո՞ւ գարշահոտը հասցեատիրոջը՝ Արդարադատության նախարարին կամ վարչապետին, չմոտեցրին

«Երեկվա խառնիճաղանջ իրավիճակից հետո ժամանակ չենք ունեցել քննարկելու իրավիճակը և այսօր ենք դա անելու: Երեկվա իմ հայտարարությունը պարունակում էր երկու բաղադրիչ. առաջինն այն է, որ եղած իրավիճակը անհարիր է ավագանու ինստիտուտին, և այն պետք է կանխվի: Եվ երկրորդ՝ այն բռնությունը, որ կիրառեցին ՀՀԿ խմբակցության առանձին անդամներ, անհամաչափ ուժի կիրառում էր ավագանու անդամի նկատմամբ, ինչը մենք դատապարտեցինք ավագանու նիստին»: Անդրադառնալով երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Արդյոք կա՞ խմբակցությունում անհամաձայնություն տեղի ունեցած միջադեպի գնահատականների հետ կապված, Դավիթ Խաժակյանը նշեց. «Ես ելույթից հետո հասցրել եմ խոսել իմ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ, ով ասաց, որ ես իմ ելույթի մեջ բաց թողեցի բռնության մասով դատապարտման մասը, և ես դիտելով նաև հետագայում տեսանյութերը՝ այդ մասն ընդունեցի: Որովհետև երբ գտնվում էի այնտեղ և փորձում էի կողմերին բաժանել իրարից, տեսանյութը դիտելուց հետո հասկացա, որ այն ուժը, որը կիրառվեց նրանց նկատմամբ, անհամաչափ էր»:   Ամբողջությամբ՝ տեսանյութում: