Զոքանչներին՝ փեսաներին գայթակղելու մեջ մեղադրող թուրք մարգարեն պաշտոնանկ է արվել

Զոքանչներին՝ փեսաներին գայթակղելու մեջ մեղադրող թուրք մարգարեն պաշտոնանկ է արվել

Թուրքիայի՝ կրոնի հարցերով վարչության սկանդալային աշխատակից Իհան Չենոկակը, ով ենթադրում էր, որ «երիտասարդ զոքանչները գայթակղում են իրենց փեսաներին», հրաժարական է տվել: Քարոզի ժամանակ նա զգուշացրել էր հավաքվածներին, որ երիտասարդ զոքանչները հաճախ «կիրք են գրգռում և գայթակղում են ամուսնացած տղամարդկանց» և հայտարարել էր, որ «տաբատներ կրող կանայք պետք է այրվեն դժոխքում»: Նրա հայտարարությունները հասարակության դժգոհությունն էին հարուցել, ինչից հետո պաշտոնական հետաքննություն էր սկսվել: Քարոզիչը հեռացվել է պաշտոնից և հրաժարական է տվել: