Ձկնիկները կօգնեն փրկել մարդկությանը քնի պակասից

Ձկնիկները կօգնեն փրկել մարդկությանը քնի պակասից

Կենդանիների տարբեր տեսակներ քնի վրա տարբեր ժամանակ են ծախսում: Մարդը մոտավոր դրանց մեջտեղում է գտնվում, որի մի ծայրում թռչող մկներն են, ովքեր քնում են 18-20 ժամ, իսկ մյուս ծայրին՝ քարանձավների բնակիչները, ովքեր բավարարվում են երկու ժամ քնելով: Վերջինների թվում են նաև կույր ձկները՝ մեքսիկական Astyanax mexicanus-ը: Հենց նրանց էլ որոշել են հետազոտել Ֆլորիդայի Ատլանտիկ համալսարանի գիտնականները, որպեսզի հասկանան, թե ինչպես են կենդանի օրգանիզմները առողջ մնում՝ միայն մի քանի ժամ քնելով, ընդ որում նրանք ապրում են մինչև 30 տարի: Այս ձկների հետազոտողները կենտրոնացել են նեյրոպեպտիդների ուսումնասիրության վրա: Այս սպիտակուցը լինում է հիպոտալամուսի մեջ և մասնակցում է քնի կարգավորման գործում: Պարզվել է, որ մթության մեջ ապրող ձկների օրգանիզմը ավելի շատ է այդ սպիտակուցից արտադրում, իսկ նրանց բջիջների թաղանթների վրա դրա նկատմամբ ավելի շատ ռեցեպտորներ կան: Գիտնականները գիտափորձ են արել, որի ընթացքում «անջատել են» օրեքսինի աշխատանքը՝ քիմիական նյութերի օգնությամբ: Արդյունքում կույր ձկնիկները քնի վիճակում են հայտնվել: