Ուզում եմ երեկվա էն աղջկա ցավը տանեմ, իրա ձեռքերին մեռնեմ․ Արայիկ Խանդոյան
14:44 | 2018-02-14
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող «Սասնա ծռերի» գործով դատաքննությանը այսօր ևս չէին ներկայացել պայմանագրային պաշտպանները: Հանրային պաշտպաններից բացի եկել էր միայն Հարություն Բաղդասարյանը:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ամբաստանյալներին հարցրեց , թե ի՞նչ դիրքորոշում ունեն իրենց շահերի պաշտպանների բացակայության մասով:
«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) նշեց, որ չի ցանկանում առանց իր պաշտպանի շարունակել դատական նիստը: Խանդոյանը շարունակեց խոսել և անդրադարձավ երեկ` փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին. «Ես ուզում եմ երեկվա էն աղջկա ցավը տանեմ, իրա ձեռքերին մեռնեմ։ Սրանք պետք ա հասկանան, որ իմ ժողովրդին կեղտի մեջ են պահում, մինչև չես լցնում դրանց գլխին էդ կեղտի հոտն ու համը չեն զգում»։