Փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից․ «Սասնա ծռերի» գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող , «Սասնա ծռերի» գործով դատական  նիստը  հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նման վիճակը այլեւս չի կարող շարունակվել և դատարանը միջոցներ կձեռնարկի դատաքննությունը նորմալ հունով անցկացնելու համար: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռերի» անդամները հրաժարվել էին դատական նիստ անցկացնել իրենց պաշտպանների բացակայության պայմաններում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց  փետրվարի 21-ին: