Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի լինելու պարզապես հանդիպում․ Արմեն Սարգսյան

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի լինելու պարզապես հանդիպում․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի կունենա մոտակա օրերին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը, քանի որ փետրվարի 18-28-ը նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետն է, կողմնորոշվե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում և ե՞րբ է կայանալու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպումը: «Հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին: Իհարկե, դուք հասկանում եք, որ այդ հանդիպումը չի լինելու պարզապես հանդիպում, որտեղ ես պարզապես կհայտնեմ իմ որոշման մասին, որովհետև մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական, բարեկամական են, այլ նաև հանրապետության նախագահի և դեսպանի հարաբերություններ են: Տվյալ դեպքում լինելու է նաև աշխատանքային հանդիպում»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ մինչ այդ կշարունակի իր հանդիպումները տարբեր շրջանակների հետ: «Իհարկե, կարծում եմ այդ հանդիպումների համար շատ ժամանակ չունեմ, որովհետև դուք արդեն սահմանը դրեցիք` փետրվարի 18»,- կատակեց Արմեն Սարգսյանը: