Գիտնականները բացատրել են սովորության ձևավորման գործընթացը

Գիտնականները բացատրել են սովորության ձևավորման գործընթացը

Մասաչուսետսի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում կարողացել են պարզել, թե մարդու ուղեղը ինչ ալգորիթմով է ձևավորում առօրյա սովորությունները, որոնց թվում են ատամներ մաքրելը, ուտելը, աշխատանքի ճանապարհը և այլն... Իրականում մասնագետներն արդեն գիտեին, որ սովորությունների ձևավորման հարցում շատ կարևոր դեր է խաղում ուղեղի կառուցվածքը, որը հայտնի է որպես զոլավոր մարմին: Փորձը դրվում է առնետների վրա, ովքեր պարգևատրվում են լաբիրինթոսը ճիշտ անցնելու դեպքում: Երբ կենդանին դա անում էր առաջին անգամ, ապա զոլավոր մարմնի նեյրոնները գրգռվում էին ամբողջ գործընթացի ընթացքում, իսկ հետո, երբ նրանք սովորում էին դրան, գրգռումը ֆիքսվում էր փորձության միայն սկզբում և վերջում: Այժմ գիտնականները վստահ են, որ զոլավոր մարմնի նեյրոնների ակտիվության հայտնաբերված մեխանիզմը իրոք կարող է պատասխանատու լինել մի շարք գործողությունները մեկ միասնական սովորության վերածելու գործում: