Աղջկան խաչած մայրը. Ես խաչը մտցրեցի նրա կոկորդը, որպեսզի դուրս հանեմ սատանային

Աղջկան խաչած մայրը. Ես խաչը մտցրեցի նրա կոկորդը, որպեսզի դուրս հանեմ սատանային

51-ամյա մեքսիկուհի Խուանիտա Գոմեսը Օկլահոմայից ցանկանում է բողոքարկել դատարանի որոշումը, որը նրա համար ցմահ բանտարկություն է պահանջում: 2016 թվականի հունվարին, Ֆրանցիսկո Մորլեսը, ով 33-ամյա Ժենևա Գոմեսի սիրեցյալն էր, չի կարողացել զանգել աղջկան, այդ պատճառով էլ որոշել է այցելել նրա մորը: Խուանիտան ժպտադեմ ընդունել է փեսային: Երբ տղան մտել է իր ընկերուհու ծնողների ննջարան, սարսափահար է եղել: Ժենևայի մարմինը խաչված էր մահճակալի վրա, վզից արյուն էր հոսում: Կրծքին դրված էր սպանության զենքը՝ արյունոտ խաչը: «Ժենևայի մեջ սատանա էր մտել: Նա սպառնում էր սպանել ինձ: Այդ ժամանակ ես վերցրեցի կաթոլիկ խաչը և խորը մտցրեցի նրա կոկորդը, որպեսզի քշեմ սատանային»,- պատմել է հրեշ մայրը: Տղան ոստիկանություն և շտապօգնություն է կանչել: Կնոջը անմեղսունակ են ճանաչել: 2018 թվականի հունվարին նրան ցմահ բանտարկության են դատապարտել՝ առանց վերջին խոսքի իրավունքի: Սակայն կինը իրեն մեղավոր չի ճանաչում և պատրաստվում է բողոքարկել որոշումը: