Գեղարքունիքում վթարի է ենթարկվել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը. կան վիրավորներ

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում, փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են 42-ամյա Դավիթ Ֆ.-ի վարած УАЗ 3163-175-10 մակնիշի 227 QC 01 համարանիշի և 27-ամյա Արամ Ճ.-ի վարած Grand Cherokee մակնիշի 34 VZ 869 համարանիշի ավտոմեքենանրը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Արամ Ճ.-ի ուղևորներ 31-ամյա Արթուր Ճ.-ն և 21-ամյա Հասմիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Դավիթ Ֆ.-ն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ քննչական բաժնի պետ, կոչումով արդարադատության մայոր է, իսկ վիրավորները ամուսիններ են։