Ոստիկանությունում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանությունում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ավելի վաղ, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Գլխավոր դատախազին: Ստացվել էր պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում: