Եվս մեկ բրազիլացի` «Ալաշկերտում»

Եվս մեկ բրազիլացի` «Ալաշկերտում»

Տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալող «Ալաշկերտի» կազմը համալրվել է ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստով: Ակումբի պայմանագիր է ստորագրել 25-ամյա ձախ եզրային պաշտպան Ալան Պիրեսի հետ: Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիսանում է «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Բոտաֆոգոյի» սան, իսկ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել բելգիական «Տյուբիզի» կազմում: Ալան Պիրեսն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին: