Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ
12:12 | 2018-02-14
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Նրանք մասնավորապես խոսել են թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին:
Էրդողանն ու Սալմանը կարևորել են սիրիակայն ճգնաժամի հաղթահարման գործում համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: