Facebook սոցցանցը կորցնում է ժողովրդականությունը ԱՄՆ-ի երիտասարդների ու դեռահասների շրջանում

Facebook սոցցանցը կորցնում է ժողովրդականությունը ԱՄՆ-ի երիտասարդների ու դեռահասների շրջանում

Facebook սոցիալական ցանցը կորցնում Է ժողովրդականությունը ԱՄՆ-ի երիտասարդների ու դեռահասների շրջանում, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում Instagram-ն ու Snapchat-ը: Այդ մասին տեղեկացնում է eMarketer ընկերության հետազոտությունը: Ընկերության գնահատումների համաձայն, 2018 թվականին Facebook-ի 18-ից մինչեւ 24 տարեկան օգտատերերի թվաքանակն ԱՄՆ-ում կնվազի 5,8 տոկոսով: Դեռահասների (12-17 տարեկան) պարագայում ընթացիկ տարում առաջին անգամ սոցցանցի օգտատերեր կմնա երկրում այդ տարիքային կատեգորիայի ներկայացուցիչների 50 տոկոսից պակաս մասը: Այս միտումը, ինչպես սպասվում Է, կպահպանվի նաեւ 2019-2020 թվականներին: eMarketer-ի կանխատեսման համաձայն, Instagram-ը եւ Snapchat-ը նոր օգտատերերի թվի աճի տեմպերով առաջատարները կդառնան 12-ից մինչեւ 24 տարեկանների շրջանում: Ներկայում Facebook-ը մնում Է ԱՄՆ-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցցանցը, ընդ որում՝ զգալի առավելություն ունի Instagram-ի եւ Snapchat-ի նկատմամբ, գրում Է Deutsche Welle-ն: ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերի թիվը շուրջ 170 միլիոն Է: Համեմատության համար նշենք, որ Facebook-ին պատկանող Instagram-ի օգտատերերի թվաքանակը գերազանցում Է 104 միլիոնը, Snapchat-ինը՝ 86,5 միլիոն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: