Խայտառակ իրավիճակ․ Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում դահուկներ չունի

Խայտառակ իրավիճակ․ Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում դահուկներ չունի

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը առանց անհրաժեշտ մարզագույքի է և Փհենչհանում գտնվելու ընթացքում չի մարզվել: «Իմ ֆեդերացիան դահուկները չի պատվիրել, որպեսզի այն գա այստեղ: Ինչ այստեղ եմ դեռ չեմ մարզվել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանից է պատվիրել: Օլիմպիական կոմիտեից Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանն էլ պատրաստ է գնելու, սակայն այստեղ չկա: Պատրաստվում եմ հետ գնալ, քանի որ իմաստ չեմ գտնում»,- հայտարարել է Կարապետյանը: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն էլ ասել է, որ դահուկները վնասվել են, իսկ նոր դահուկներ գնելը խնդիր է: Ազատ վաճառքում դրանք չկան և պատվիրվել են նոր դահուկները: Սարգսանի հավաստմամբ դահուկները կլինեն 1-2 օրվա ընթացքում: Աշոտ Կարապետյանը առաջին ելույթը պետք է ունենա փետրվարի 18-ին հսկա ոլորավայրէջքում: Փետրվարի 22-ին էլ նա ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում: Այսօր անհայտ պատճառով ասպարեզ դուրս չի եկել հայաստանցի մեկ այլ օլիմպիական Կատյա Գալստյանը: