«Գանձասար-Կապանը» հաղթել է լեհական «Ռուխին»

Կիպրոսյան հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանն» ընկերական խաղում 2:1 հաշվով առավելության է հասել լեհական «Ռուխի» նկատմամբ: 11 մետրանոցն հարվածով հաշիվը բացել է Գեղամ Հարությունյանը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Վարդան Պողոսյանը խփել է երկորորդ գոլը։ Երկրորդ կեսում հայկական թիմը մասնակցել է ոչ մարտական կազմով: Փետրվարի 17-ին «Գանձասար-Կապանը» կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմ «Կազանկայի» հետ։