ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2023թ․-ը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջն օդաչուավոր թռիչքի

ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2023թ․-ը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջն օդաչուավոր թռիչքի

ԱՄՆ-ում սեղծվող Orion բազմակի օգտագործման տիեզերանավը Լուսնի շուրջն առաջին օդաչուավոր թռիչքը կկատարի 2023 թվականից ոչ ուշ: Դա, ինչպես վկայում է ԱՄՆ-ի՝ 2019 ֆինանսական տարվա ֆեդերալ բյուջեի նախագիծը, որը փետրվարի 12-ին հրապարակել Է Սպիտակ տունը: Ինչպես նշված Է այդ փաստաթղթում, Orion պատիճախցիկի եւ տիեզերք դրա դուրսբերման համար նախատեսված Space Launch System (SLS) ծանր տանող հրթիռի կառուցման նպատակով հաջորդ ֆինանսական տարում նախատեսված Է հատկացնել 3,7 միլիարդ դոլար: Դա թույլ կտա «(սույն) ծրագրերը պահել փորձարկումային արձակման եւ մինչեւ 2023 թվականը Լուսնի շուրջն առաջին օդաչուավոր թռիչքի ճանապարհին», ասված Է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանն ուղարկված բյուջետային պահանջագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: