Ամերիկացիները ռեկորդային 20 մլրդ դոլար կծախսեն սիրահարների օրվա առթիվ նվերների համար

Ամերիկացիները ռեկորդային 20 մլրդ դոլար կծախսեն սիրահարների օրվա առթիվ նվերների համար

Այս տարի ամերիկացի սպառողները Սբ.Վալենտինի օրվա առթիվ նվերների ձեռքբերման համար ծախսերը կավելացնեն մինչև ռեկորդային մակարդակ: Նման կանխատեսում Է արել IBISWorld վերլուծական կենտրոնը: Միագումար ծախսերն անցյալ տարվա համեմատությամբ կաճեն 1,7 տոկոսով և կհասնեն 20,1 մլրդ դոլարի: Ինչպես սպասվում Է, ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակիչն այս տարի միջին հաշվով կգնի 151,98 դոլար գումարի նվերներ: Աճը բացատրվում Է բնակչության 1 շնչի հաշվով եկամուտների առկա մակարդակի բարձրացմամբ, ինչն ամերիկացիներին թույլ Է տալիս նվերների վրա փոքր-ինչ ավելի շատ ծախսել, քան անցյալ տարի, նշվում Է IBISWorld-ի հաղորդագրության մեջ: Այս տարի այն անձանց բաժինը, որոնք պլանավորում են տոնել Սբ.Վալենտինի օրը, անցյալ տարվա 53,9 տոկոս մակարդակի համեմատությամբ մեծացել Է մինչև 54,7 տոկոս, վկայում են Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) հարցման արդյունքները: Առավել զգալիորեն կաճեն ոսկերչական ապրանքների և քաղցրավենիքի ծախսերը՝ համապատասխանաբար 5,4 տոկոսով և 3,1 տոկոսով: NRF-ի տվյալներով՝ Բոլոր սիրահարների օրը հենց կոնֆետներն ու շոկոլադն են ամենատարածված նվերները, դրանք պլանավորում Է գնել հարցման մասնակիցների 55 տոկոսը: Բացի այդ, պահանջարկ են վայելում ռոմանտիկ ուղևորությունները, մշակութային միջոցառումների տոմսերը, կոսմետիկական սրահներ այցելությունները և այլն. դրանք նվեր կցանկանար ստանալ 42,3 տոկոսը: Սակայն նման անակնկալ մատուցելու մտադրություն ունի փետրվարի 14-ը տոնող ամերիկացիների ընդամենը 23,7 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: