Ազգերի համագործակցությունում գաղտնի քննարկում են Եղիսաբեթ Բ-ի հնարավոր հաջորդներին

Ազգերի համագործակցությունում գաղտնի քննարկում են Եղիսաբեթ Բ-ի հնարավոր հաջորդներին

Ազգերի համագործակցությունում սկսել են այն հարցի գաղտնի քննարկումը, թե ով կարող Է փոխարինել Եղիսաբեթ Բ-ին այդ միավորման ղեկավարի պաշոնում: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել Է BBC News-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նշվում Է, որ հարցը բավականին բարդ Է, քանի որ Ազգերի համագործակցության ղեկավարի դերը ժառանգաբար չի անցնում և, հետևաբար, ինքնաբերաբար չի անցնի արքայազն Չառլզին թագուհու մահվան դեպքում: Բրիտանական գահին միապետի փոխվելու դեպքում Համագործակցության անդամ երկրների ղեկավարները պետք Է որոշում ընդունեն նոր ղեկավարի նշանակման մասին: BBC News-ի տեղեկատվությամբ՝ Ազգերի համագործակցությունում արդեն ստեղծված Է հատուկ խումբ, որը կզբաղվի միավորման կառավարման հետ կապված հարցերով, ինչպես նաև հնարավոր գործողություններով Եղիսաբեթ Բ-ի մահվանից հետո, որի 92 տարին լրանում Է ապրիլին: Սպասվում Է, որ հատուկ խումբն իր մշակումները կներկայացնի Ազգերի համագործակցության մասնակից երկրների ղեկավարների՝ ապրիլին Լոնոնում կայանալիք հանդիպմանը: Ազգերի համագործակցությունը պետությունների կամավոր միավորում Է: Դրա մեջ են մտնում Մեծ Բրիտանիան և նրա նախկին մի շարք դոմինիոններ, գաղութներ և պրոտեկտորատներ: Ընդամենն Ազգերի համագործակցության կազմում կա 52 պետություն, այդ թվում՝ Ավստրալիան և Կանադան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: