Պակիստանը ճանաչել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված ահաբեկչական խմբավորումների ցուցակները

Պակիստանը ճանաչել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված ահաբեկչական խմբավորումների ցուցակները

Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հաստատել Է 1997 թվականի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարված ուղղումները, որոնք երկրի իշխանություններին իրավունք են տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել այն անձանց և խմբավորումների նկատմամբ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական: Ինչպես գրել Է Dawn թերթը, համապատասխան որոշումը պետության ղեկավարն ստորագրել Է անցած շաբաթվա վերջին: Փոփոխություններին համապատասխան՝ այսուհետև իրավասու մարմիններն օժտված են լիազորություններով սառեցնելու բանկային հաշիվները և կնիք դնելու ենթադրյալ ահաբեկիչներին պատկանող շենքերի վրա: «Սույն քայլը վերջ կդնի «Ջամաաթ ուդ Դավա» և Ֆալահ ե Ինսանիա» խմբավորումների՝ երկար ժամանակ շարունակվող երկակի կարգավիճակի հարցին՝ դրանք դնելով արգելվածների կատեգորիայում»,- գրել Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: