«Արմեն Սարգսյանը կրեմլյան կաթսայից է»

ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ իշխանության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, իր հայտարարություններով, ապացուցում է, որ Կրեմլի կադրն է։ «Զարմանում եմ, վերջիվերջո Լոնդոնում ես ապրել, ասում ես՝ չորրորդ հանրապետության առաջին նախագահը կլինեմ, այսինքն՝ դու ընդունում ես, որ Երրորդ հանրապետություն է, սովետի շրջանում Երկրորդ հանրապետություն ենք եղել։ Սա նույն ձեռագիրն է, Արմեն Սարգսյանը նույն կրեմլյան կաթսայի եփած կադրն է, կապ չունի՝ Լոնդոնում է ապրել, Փարիզում, թե մեկ այլ տեղ։ Անհնար է՝ այսօր ազատական հայացքներ ունեցող մարդը ոչ թե վարչապետի, այլ ընդհանրապես, լուրջ պաշտոնի նշանակվի, պարտադիր պետք է Հանրապետական ներքին կաթսայից լինես, ընդ որում՝ հանրապետականությունը չակերտավոր է, պետք է կրեմլյան կաթսայից լինես»։ Մանրամասները՝ տեսանյութում։